8000 մետաղական աղբաման գնելու գումար չունենք․ Մարությանը Փաշինյանին աղբահանությանն առնչվող մանրամասներ է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

8000 մետաղական աղբաման գնելու գումար չունենք․ Մարությանը Փաշինյանին աղբահանությանն առնչվող մանրամասներ է ներկայացրել

2019-08-13 19:02 , Политика, 1893

8000 մետաղական աղբաման գնելու գումար չունենք․ Մարությանը Փաշինյանին աղբահանությանն առնչվող մանրամասներ է ներկայացրել

50-ից ավելի աղբատար մեքենաներ են պետք, «Սանիթեքն» ունի մոտ 25-ը, նշում է, որ իրենց մեքենաների ՕԳԳ-ն 60 տոկոս է, իսկ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի ներկրած մեքենաները 100 տոկոս ՕԳԳ-ով են աշխատում: Այդ մասին այսօր վարչապետ Նիոկոլ Փաշինյանի հետ ունեցած աշխատանքային քննարկմանն ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Վարչապետի հարցին, թե «Սանիթեքի» հետ բաժանում արվա՞ծ է, որպեսզի նույն վայրերը չմաքրեն, Մարությանն արձագանքել է․ «Աշխատանքն այնքան է չարված, որ ակնհայտ է, մենք 24 ժամ ենք աշխատում, 3 վարորդ է սպասարկում մեր մեքենաները, որովհետև այլ տարբերակ չկա, աղբը չի կանգնում, անընդհատ գեներացվում է, և եթե «Սանիթեքը» չի հավաքում 5-6 օր, մի կույտը կարող է տևի 3 ժամ հավաքելը, որովհետև, երբ աղբամանի մեջ չեն, բանվորական ուժով ժամերով լցնում են, և աշխատանքի ՕԳԳ-ն 15-20 տոկոս է դառնում, երբ աղբը թափվում է դուրս, աշխատանքը երկարում է»:

Փաշինյան-Մարության աշխատանքային քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ դժգոհ լինելով «Սանիթեք» ընկերության աշխատանքից՝ Երևանի ավագանին այս տարվա ապրիլին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Նպատակը՝ աղբահանության միակ օպերատորի՝ «Սանիթեք» ընկերությանը զուգահեռ մայրաքաղաքի աղբահանությունը իրականացնելն է։

Հուլիսի վերջին հայտարարվեց, որ նորաստեղծ համայնքային հիմնարկը ձեռքբերած 400 աղբարկղերի առաջին խմբաքանակի տեղադրումը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:

Օրեր առաջ էլ Երևանի ավագանին համայնքային հիմնարկին անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնելու մասին որոշում կայացրեց։

Лента

Рекомендуем посмотреть