3 աղբաման լվացող մեքենա, 5 փոշեկուլ, տրակտոր․ Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ կհատկացնի աղբահանության համայնքային հիմնարկին - RadioVan.fm

Онлайн

3 աղբաման լվացող մեքենա, 5 փոշեկուլ, տրակտոր․ Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ կհատկացնի աղբահանության համայնքային հիմնարկին

2019-08-09 19:19 , Общество, 1634

3 աղբաման լվացող մեքենա, 5 փոշեկուլ, տրակտոր․ Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ կհատկացնի աղբահանության համայնքային հիմնարկին

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգային 3 հարցերից մեկը վերաբերել է Երևան քաղաքի 2019-ի բյուջեում փոփոխություններ կատարելուն: Նպատակը՝Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնելն է, ընդ որում՝ անհրաժեշտ գումարը ապահովելու նպատակով կծախսվի մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված 91 մլն դրամը։

Ըստ նախագծի՝ այդ միջոցներովքաղաքապետարանը ձեռք կբերի 3 աղբաման լվացող մեքենա, 1000 մետաղական աղբարկղ, 5 փոշեկուլ ավտոմեքենա, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, 22 հատ ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 հատ փոքր աղբահավաք մեքենա։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «համայնքային բյուջեն քամելը և աղբահանությանը տալը կառավարման վատ ձև է» որակել։

Նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть