Երևանի աղբը մաքրող նորաստեղծ հիմնարկի տնօրենը 850 հազար դրամ աշխատավարձ կստանա - RadioVan.fm

Онлайн

Երևանի աղբը մաքրող նորաստեղծ հիմնարկի տնօրենը 850 հազար դրամ աշխատավարձ կստանա

2019-06-17 16:29 , Общество, 1948

Երևանի աղբը մաքրող նորաստեղծ հիմնարկի տնօրենը 850 հազար դրամ աշխատավարձ կստանա

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որում օրակարգային թվով 5 հարցերից մեկը վերաբերում է Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելուն։

Հիշեցնենք՝ ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, որը կառավարության որոշմամբ մայիսի 5-ին 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերեց՝ մայիսի 22-ից «Սանիթեք» ընկերությանը զուգահեռ իրականացնելով մայրաքաղաքի աղբահանությունը։

Երևանի ավագանու որոշման նախագծի համաձայն՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը 424 աշխատակից է ունենալու, կառույցի բյուջեն կազմելու է 96 մլն դրամ: Ըստ նախագծի՝ հիմնարկի տնօրենի աշխատավարձ է սահմանվել 850 հազար դրամը, տնօրենի տեղակալը և գլխավոր հաշվապահը կստանան 650 հազար դրամ:

Ըստ պաշտոնային դրույքաչափերի՝ կառույցում նվազագույն աշխատավարձը 200 հազար դրամ է կազմում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть