Կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելեք, փոստատարները կբերեն - RadioVan.fm

Онлайн

Կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելեք, փոստատարները կբերեն

2020-07-31 15:16 , Общество, 1092

Կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելեք, փոստատարները կբերեն

«Հայփոստ» ընկերությունը կենսաթոշակառուներին և նպաստառուներին հորդորում է գումարը ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել։

«Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից»,-տեղեկացնումեն ընկերությունից՝ նշելով, որ փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:

«Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները»,-հավելում են «Հայփոստ»-ից:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի տարածման հիմքով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված «Հայփոստ»-ը ապահովում է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում՝ պարետատան հունիսի 3-ի ցուցումով։

Բացի այդ՝ «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկել է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր։

Իսկ մինչև 2023 թվականը նախատեսվում է ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть