Հայաստանում նախատեսվում է մինչև 2023 թվականը ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում նախատեսվում է մինչև 2023 թվականը ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին

2020-04-15 18:31 , Общество, 1632

Հայաստանում նախատեսվում է մինչև 2023 թվականը ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին

Հայաստանում նախատեսվում է ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին․ «Պետական կենսթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր օրենդիրներին ներկայացնելիս ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Իհարկե, նշել է նա, օրենքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար։ Ըստ այդմ՝ սահմանված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարեկանը լրացել է, կամ նա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա նրա դիմումի հիման վրա, կենսաթոշակը կարող են վճարել կանխիկ եղանակով։

Կառավարությունն առաջարկում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցնելու փուլային տարբերակ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այն կիրառել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2021 թվականի հունվարի 1-ից աստիճանաբար ներառել այլ քաղաքներ, և 2023 թվականից համակարգը ներդնել 1000-ից պակաս բնակիչ ունեցող գյուղական համայնքներում։

«Ներկայիս գործող օրենքով նշված է, որ թոշակի վճարումը կարող է լինել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ։ Կանխիկ վճարումը ենթադրում է գումարի առձեռն փոխանցում թոշակառուին, երբ փոստատարը թոշակի գումարը ֆիզիկապես փոխանցում է կենսաթոշակառուին, իսկ անկանխիկ վճարումը՝ կենսաթոշակի փոխանցումն է թոշակառուի հաշվեհամարին»,-մանրամասնել է սոցիալական գերատեսչության փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ անկանխիկ եղանակով է վճարվել կենսաթոշակների 53%-ը։

Лента

Рекомендуем посмотреть