Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերը հրետակոծում է, բառի բուն իմաստով, գյուղացիների բանջարանոցներից․ ադրբեջանական և հայկական դիրքերը՝ ռուս թղթակցի աչքերով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերը հրետակոծում է, բառի բուն իմաստով, գյուղացիների բանջարանոցներից․ ադրբեջանական և հայկական դիրքերը՝ ռուս թղթակցի աչքերով

2020-07-20 15:15 , Общество, 1669

Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերը հրետակոծում է, բառի բուն իմաստով, գյուղացիների բանջարանոցներից․ ադրբեջանական և հայկական դիրքերը՝ ռուս թղթակցի աչքերով

Յութուբյան WarGonzo նախագծի թիմին հաջողվել է հնարավորինս մոտենալ ադրբեջանական դիրքերին, նկարահանել գյուղերը, որոնցում տեղակայված են հակառակորդի դիրքերը և խրամատները։

Լրագրող Սեմյոն Պեգովն ընդգծում է, որ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերը հրետակոծում է, բառի բուն իմաստով, գյուղացիների բանջարանոցներից, որպեսզի, նրա խոսքով, հայկական կողմը պատասխան կրակ չարձակի։

«Այլապես կտուժի խաղաղ բնակչությունը, ինչը Հայաստանի համար բնավ առաջնահերթ խնդիր չէ»,-ասում է ռուս լրագրողը՝ շեշտելով, որ այդպիսով հակառակորդը թաքնվում է տեղի բնակչության մեջքի հետևում։

Սեմյոն Պեգովին հաջողվել է բարձունքում գտնել նաև այն վայրը, որտեղ տեղակայված է հայկական «Անվախ» դիրքը, որի պատճառով էլ, նրա ներկայացմամբ, սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմի հերթական փուլը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին, շուրջ 24-ժամյա դադարից հետո, գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատը՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն էր գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքի ուղղությամբ՝ այն գրավելու նպատակով: Դիրքը, նշենք, գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել էին դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ էին ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Վեջին օրերին՝ այս գիշերը ներառյալ, սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть