«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը»․ ԱՄՆ կոնգրեսականներ Էդվարդ Մարքին և Ֆրենկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները - RadioVan.fm

Онлайн

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը»․ ԱՄՆ կոնգրեսականներ Էդվարդ Մարքին և Ֆրենկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

2020-07-14 15:10 , Политика, 1408

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը»․ ԱՄՆ կոնգրեսականներ Էդվարդ Մարքին և Ֆրենկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և սենատոր Էդվարդ Մարքին իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը»,-Twitter-ում գրել է սենատոր Էդուարդ Մարքին:

Ֆրենկ Փալոնն էլ ընդգծել է․

«Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ուղղված հռետորաբանության կիրառումը մեկ այլ հակամարտություն հրահրելու ջանքերի մի մասն է»:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

Ադրբեջանը նախօրեին հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, 3 զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է այդ գործողությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Հայաստանի Օմբուդսմենը Չինարիի հրետակոծության առարկայական փաստերով նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть