Հակառակորդի անօդաչուն թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պատժիչ գործողությունների են դիմել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի անօդաչուն թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պատժիչ գործողությունների են դիմել

2020-07-14 13:56 , Общество, 1283

Հակառակորդի անօդաչուն թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պատժիչ գործողությունների են դիմել

Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով առավոտյան հայտնել էր, որ գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

Խոսնակը այնուհետ հրապարակել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը ոչնչացնելու վերաբերյալ տեսանյութը։

Հիշեցնենք՝ հայ ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է կիրակի կեսօրին այն բանից հետո, երբ Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Նույն օրը, 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Երեկ ևս Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվել է, հաղոդվեց, որ հակառակորդը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ:

Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, 3 զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է այդ գործողությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Հայաստանի Օմբուդսմենը Չինարիի հրետակոծության առարկայական փաստերով նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть