«Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:
«Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝կարելի է ախտահանել և կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան»,-այսօր հրավիված մամլո ասուլիսում ասել է լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը՝ նշելով, որ այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ:
Տնօրենը նշել է, որ շատ նախաձեռնություններ ունեն, սակայն երիտասարդ մասնագետների կարիք կա:
«Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ դիմակների կրումը հանրային փակ, երեկվանից նաև՝ բոլոր բաց վայրերում պարտադիր է:
Հանրային բաց վայրերում պարետի որոշման պահանջը խախտողներին 10 հազար դրամ տուգանք է սպառնում։