Հայ ֆիզիկոսները կորոնավիրուսի դեմ կպայքարեն շնչառական ռեսպիրատորների և բժիշկների արտահագուստի ախտահանման օզոնատորների պատրաստմամբ - RadioVan.fm

Онлайн

Հայ ֆիզիկոսները կորոնավիրուսի դեմ կպայքարեն շնչառական ռեսպիրատորների և բժիշկների արտահագուստի ախտահանման օզոնատորների պատրաստմամբ

2020-04-03 18:30 , Наука, HiTech, 1656

Հայ ֆիզիկոսները կորոնավիրուսի դեմ կպայքարեն շնչառական ռեսպիրատորների և բժիշկների արտահագուստի ախտահանման օզոնատորների պատրաստմամբ

Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։

Այդ մասին հայտնում են լաբորատորիայի հանրային կապերի և հաղորդակցության բաժնից:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում չորս ուղղությամբ․ մեծացնելով արտադրական հզորությունը և ներգրավելով հավելյալ մասնագետների՝ ավելացվել է թթվածնի արտադրությունը, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև շնչառական ռեսպիրատորներ, օզոնատորներ, ուլտրամանուշակագույն լամպեր ու վառարաններ պատրաստելու ուղղությամբ։

«Շնչառական ռեսպիրատորների շնորհիվ ապահովվում է մարդու արհեստական շնչառությունը, ինչը համաճարակային այս իրավիճակում հատկապես կարևոր է թոքաբորբով հիվանդների համար:

Մյուս սարքը, որը դեռևս 90-ականներին Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մշակել ու արտոնագրել են, օզոնատորն է։ Հոսանքին միացված օզոնատորը, ըստ էության, վարակազերծում է օդը։ Օզոնն ինքնին վտանգավոր եռատոմ մոլեկուլ է, որը, սակայն, 30 րոպեում վերանում է՝ վերացնելով նաև մանրէներն ու վիրուսները։

Իսկ ուլտրամանուշակագույն լամպերն ու վառարանները կարող են օգտագործվել բուժաշխատողների պաշտպանական արտահագուստն ու դիմակները ախտահանելու համար»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Վիրուսները չեզոքացնող սարքի՝ օզոնատորի մասին է պատմում լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ավագ գիտաշխատող Արթուր Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть