Բաց տարածքներում դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով - RadioVan.fm

Онлайн

Բաց տարածքներում դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով

2020-05-19 19:36 , Общество, 1705

Բաց տարածքներում դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

Նախագիծն արժանացել է 87 պատգամավորի հավանությանը, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Նշենք՝ առաջարկվող փոփոխությամբ՝ բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտողների նկատմամբ նախկին 100-150հազար դրամի փոխարեն՝ կկիրառվի համաչափ վարչական տույժ՝ այն է՝ 10 հազար դրամ տուգանք:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով՝ օրենքը հետադարձ ուժ կունենա, այն քաղաքացիները, որոնք տուգանվել են 100 հազար դրամով մինչ նոր օրինագծի ընդունումը՝ կվճարեն 10 հազար դրամ, իսկ ովքեր արդեն վճարել են գումարը, նրանց նկատմամբ գումարի հետգանձում կկիրառվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտողների նկատմամբ սահմանված պատժաչափը մեղմացնող օրենքի նախագիծը:

Лента

Рекомендуем посмотреть