2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան - RadioVan.fm

Онлайн

2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

2019-07-11 18:02 , Общество, 1212

2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և մի քանի արձանագրում անել:

Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրաձայնելով քննարկման շրջանակում կայացված որոշման մասին, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Վարչապետը միաժամանակ հիշեցրել է, որ հուլիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը ու, որ գործադիրը նաև դե յուրե արձանագրել է պետության ունեցած պարտավորությունները՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներների լուծման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ վարչապետի հանձնարարականի համաձայն 3 միլիարդ դրամ է հատկացվել Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառու ընտանիքների բնակարանային խնդիրները 2020 թվականին վերջնականապես լուծելու նպատակով։

Նրանց թիվն այս պահին 453 է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть