Քաղաքաշինության պետական կոմիտեն նպատակադրվել է 2021 թվական մուտք գործել առանց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառու ընտանիքների բնակարանային խնդիրներների։ Այդ մասին այսօր աշխատանքային 100 օրվա ամփոփման նպատակով հրավիրված մամլո ասուլիսում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թվականներին լուծվել է 4839-ի բնակարանային խնդիրը: Սեփական տանիքի դեռ սպասում աղետի գոտու 453 ընտանիք։
«Վարչապետի հանձնարարականով՝ 2020 թվականին մնացած 453 ընտանիքներին, որպեսզի ապահովենք բնակարանով, հաշվարկային ստացել ենք 3 միլիարդ դրամ: Մեկընդմիշտ, վերջնականապես այդ հարցը փակվի, 2021 թվականին «աղետի գոտու շահառու» հասկացողությունը պետք է վերանա: Տնակները պետք է վերացվեն, դարձվեն շինանյութ: Որպես կանոն, այդ տնակները գտնվում են քաղաքի տարածքում, զբաղեցնում են հանրային տարածքներ, շատ դեպքերում այգիներ, սպորտային տարածքներ, փողոցների մայթեր և այլն»,-ասել է կոմիտեի նախագահը։