10 տոկոսով կբարձրանան զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը - RadioVan.fm

Онлайн

10 տոկոսով կբարձրանան զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը

2019-03-27 12:59 , Общество, 1931

10 տոկոսով կբարձրանան զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը

Հայաստանի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է․ մոտ 40 մլրդ դրամ նախատեսվածից ավելի է հավաքվելու։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչի՞ն են ուղղվելու այդ միջոցները՝ կառավարությունն արդեն նախանշել է․ մտադիր ենայս տարվա հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից էլ, կրկին 10 տոկոսով, կբարձրացնեն ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը։

«Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը»,-հստակեցրել է Փաշինյանը՝ նշելով, ԶՈւ զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելը կառավարությունը չի համարում հեղափոխական ու դարակազմիկ քայլ, բայց դրանով սկսվում է դարակազմիկ ու հեղափոխական նշանակություն ունեցող գործընթաց։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ միաժամանակ նախատեսում են իրականացնել տարբեր մակարդակի 303 կիլոմետր ճանապարհների նորոգում, հիմնանորոգում, ինչը, ըստ վարչապետի, աննախադեպ է վերջին 9 տարիների համար։

Лента

Рекомендуем посмотреть