«Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը ՍԴ-ն քննության կառնի - RadioVan.fm

Онлайн

«Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը ՍԴ-ն քննության կառնի

2019-07-10 18:17 , Право, 1614

 «Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը ՍԴ-ն քննության կառնի

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանիդատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

ՍԴ–ն որոշում է կայացրել դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

Նշենք՝ հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ՝ այս հղմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть