«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Օհանյանը, ով 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Հիշեցնենք՝ ԶՈւ ստորաբաժանումները 2008-ի մարտի 1, 2-ին, ի հակառակ Սահմանադրության պահանջի, քաղաքական գործընթացնում ներգրավելու համար մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Նրան կալանավորելու որոշում է կայացված։ Նա գտնվում է հետախուզման մեջ։