Տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով ԵԽԽՎ-ում, հնարավոր է, Հայաստանի դեմ բանաձև ընդունվի. Մարուքյան - RadioVan.fm

Онлайн

Տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով ԵԽԽՎ-ում, հնարավոր է, Հայաստանի դեմ բանաձև ընդունվի. Մարուքյան

2019-04-16 18:38 , Политика, 1340

Տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով ԵԽԽՎ-ում, հնարավոր է, Հայաստանի դեմ բանաձև ընդունվի. Մարուքյան

ՀՀ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առաջիկայում, հնարավոր է, ընդդեմ Հայաստանի բանաձև ընդունվի։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշել է, որ բանաձևի ընդունման պարագայում Հայաստանը դատապարտվող երկրների ցանկում կհայտնվի։

«Բանաձևում կա ձևակերպում, որ Հավարավային Կովկասի 3 երկրում՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, կա իրավունքի խախտում։ Մեզ հավասար են դնում Ադրբեջանի հետ, ինչը շատ վատ է»,-ընդգծել է Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ էր ունեցել տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ բռնության ու խարանի մասին։ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ելույթը որակելով օրակարգից դուրս՝ ԱԺ դահլիճից զայրացած դուրս էր հրավիրել «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ ներկայացած Լիլիթ Մարտիրոսյանին։

Ապրիլի 8-ին ԱԺ-ի շենքի առջև ի պաշտպանություն ազգային արժեքների՝ կայացած ակցիային, որի մասնակիցները ԱԺ նախագահից, պատգամավորներից բացատրություն էին պահանջում, թե ինչպե՞ս եղավ, որ ԱԺ-ում տրանսգենդեր ելույթ ունեցավ՝ «պղծելով երկիրի բարձրագույն ամբիոնը», մասնակցության համար հրավիրվել էր նաև Տ. Ղազար քահանա Պետրոսյանը, որը «Հոգևորականին ոչ հարիր կեցվածքի» համար մինչև Ավագ շաբաթ զրկվեց քահանայական արարողություններ կատարելու իրավունքից։

Եվրամիությունը հանդես եկավ իրավապահներին ուղղված հորդորով՝ քննության առնել Հայաստանում տրանսգենդերի ելույթից հետո հնչած հայտարարությունները։

Лента

Рекомендуем посмотреть