Տրանսգենդեր Լիլիթը ճարպկորեն օգտագործել է ԱԺ ամբիոնն ու խոսել ՀՀ-ում 283 խոշտանգված տրանսգենդերի անունից - RadioVan.fm

Онлайн

Տրանսգենդեր Լիլիթը ճարպկորեն օգտագործել է ԱԺ ամբիոնն ու խոսել ՀՀ-ում 283 խոշտանգված տրանսգենդերի անունից

2019-04-05 19:17 , Политика, 3115

Տրանսգենդեր Լիլիթը ճարպկորեն օգտագործել է ԱԺ ամբիոնն ու խոսել ՀՀ-ում 283 խոշտանգված տրանսգենդերի անունից

«ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում՝ տրանսգենդեր կին։ Խնդրում եմ, ինձ ընդունեք որպես հավաքական կերպար. հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ելույթի համար ամբիոն հրավիրված Լիլիթ Մարտիրոսյանը՝ հայտարարելով, որ Հայաստանում տրանգենդեր անձնանց նկատմամբ մինչ 2018 թվականը նման 283 դեպք են փաստարկել։

Նա, ընդգծելով, որ, թերևս, մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում, կոչ է արել ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը։

Չնայած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո դահլիճում հնչած ծափերին՝ նրա ելույթը հունից հանել է նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանին։ Նա հայտարարել է, որ լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, և, որ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։

«Դուք խախտել եք մեր օրակարգը, ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ։ Չի կարելի խախտել օրակարգը, որը հստակ սահմանված էր»,-բարկացած հավելել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть