Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Արման Թորոսյանը։
Հայտնել էինք, որ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 20-ից կրակը դադարել է բոլոր ուղղություններով, անցնող գիշեր սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հրադադարի պայմանավորվածություն հաջողվել է ձեռք բերել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։