Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 20։00-ից, բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։
Ավելի ուշ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։