ՔՊ-ն Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել - RadioVan.fm

Онлайн

ՔՊ-ն Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել

2022-06-29 18:14 , Политика, 892

ՔՊ-ն Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել

Ազգային ժողովում (ԱԺ) մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել:

Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 12-ից բոյկոտել է ԱԺ-ի աշխատանքները՝ Արցախ մեկնելու նպատակով։

«ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին պատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,-ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Դիմադրություն» շարժման ներքո ընդդիմությունը վերջին ամիսներին երթեր, բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է անցկացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարել էր, որ ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Նա նշել էր, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։ Սիմոնյանը, ավելի վաղ անդրադառնալով ընդդիմադիրների՝ նիստերից բացակայելու հանգամանքին, հորդորելով նրանց «գտնել իրենց»՝ հավելել էր

«Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրե՛ք մանդատները, եթե ստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք ստեղ, ինչի՞ եք գալիս ստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ե՞րբ եք ստացածը արդարացնելու»։

Лента

Рекомендуем посмотреть