«Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին». Սաղաթելյանը՝ հուլիս 1-ի հանրահավաքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին». Սաղաթելյանը՝ հուլիս 1-ի հանրահավաքի մասին

2022-06-28 17:34 , Политика, 1085

«Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին». Սաղաթելյանը՝ հուլիս 1-ի հանրահավաքի մասին

Խորհրդարանական ընդդիմությունը հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսում։

Այդ մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներից Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնհայտ փաստ է, և այդ մասին խոսում ենք ամեն օր։

Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը՝ լուծելով մեկ խնդիր՝ իրավական ուժ տալ Բաքվում ու Անկարայում մշակված օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները ՀՀ-ի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն են կուտակում…

Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պետք չեն։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին, մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:

Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»,-մասնավորապես գրել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում, այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ)վարչական տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նաև համոզմունք է հայտնել, թե հայկական կողմի հետ հանդիպումների չգնալով ու դրա համար հրապարակային կերպով Հայաստանին մեղադրելով՝ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն է ձևավորում։

Лента

Рекомендуем посмотреть