«Ասում ենք՝ ի՞նչ դիրքորոշում ունեք․ արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիր ու սև բերետավորներ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը երթ ու հավաք կանի - RadioVan.fm

Онлайн

«Ասում ենք՝ ի՞նչ դիրքորոշում ունեք․ արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիր ու սև բերետավորներ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը երթ ու հավաք կանի

2022-05-30 19:33 , Политика, 703

«Ասում ենք՝ ի՞նչ դիրքորոշում ունեք․ արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիր ու սև բերետավորներ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը երթ ու հավաք կանի

«19։30-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Վաղը առավոտից կսկսվեն ակցիաները, երեկոյան կունենանք հանրահավաք և երթ»,-ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև այսօր տեղի ունեցածից հետո Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ պատգամավորները, ընդամենը, պետք է բարձրանային նախարարության շենք, հանդիպեին նախարարներին ու նրանց դիրքորոշումը հասկանային իրեն մոտեցումների վերաբերյալ։

«Քանի որ չունեն դիրքորոշում կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, այդքան համարձակություն չունեն հակադրվել Նիկոլին, ոչ էլ հակառակը՝ հակադրվել ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ, թույլ չտալ, որպեսզի պատգամավորները բարձրանան շենք»,-ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իրենք ձևակերպել են պարզ, հստակ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է՝ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ասում ենք՝ այս փաստաթղթի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։

Արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիր ու սև բերետավորներ,շենքի ներսում 6-րդ վարչության, ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները։ Ի՞նչ էինք անում։ Ինչո՞ւ եք այդքան վախեցել, արա։ Իրենք արա են, իրենց այդպես են պահում»,-նշեց ընդդիմադիր գործիչը, որի համոզմամբ՝ հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերազմանն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть