Հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ՝ ընդդիմության նախաձեռնած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ՝ ընդդիմության նախաձեռնած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով

2022-05-27 15:34 , Политика, 1460

Հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ՝ ընդդիմության նախաձեռնած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով

Ազգային ժողովը, պատգամավորների նախաձեռնությամբ, հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, արտահերթ նիստ է հրավիրել:

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Խորհրդարանից մանրամասնում են, որ նիստի օրակարգում ընդդիմության ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին հարցն է:

Հիշեցնենք՝ խորհրդարանական նիստերը բոյկոտած ու «Դիմադրության» շարժմամբ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ պահանջելու են ԱԺ արտահերթ։ Սաղաթելյանը իշխանական պատգամավորներին մարտահրավեր էր նետել՝ ասելով՝ «Դե տղա են՝ թող գան»։

Лента

Рекомендуем посмотреть