«Խաղաղության օրակարգն ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի համատեքստում»․ Արցախի նախագահը կրկին շեշտում է - RadioVan.fm

Онлайн

«Խաղաղության օրակարգն ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի համատեքստում»․ Արցախի նախագահը կրկին շեշտում է

2022-05-03 19:18 , Политика, 1016

 «Խաղաղության օրակարգն ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի համատեքստում»․ Արցախի նախագահը կրկին շեշտում է

Որևէ պարագայում Արցախի Հանրապետության (ԱՀ) իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:

Այդ մասին այսօր Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր հայտարարություններին:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահը ինքնորոշման իրավունքից չշեղվելու մասին ընդգծել էր նաև օրեր առաջ՝ ՀՀ կառավարությունում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը:

Փաշինյանը շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և, հետևապես, անտրամաբանական է որևէ բովանդակություն բանակցվի և իրագործվի ծածուկ։ Նա, միաժամանակ, պարզաբանել էր, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Արայիկ Հարությունյանն էլ ընդգծել էր, որ արցախահայությունը ողջունում ու ընդունում է խաղաղության օրակարգը, բայց ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չեն տեսնում։

Лента

Рекомендуем посмотреть