«Մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա»․ Ալիև

2022-04-22 17:26 , Политика, 1094

«Մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա»․ Ալիև

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած 5 հիմնական սկզբունքների հիման վրա։ Ներկա պահին երկու երկրների արտաքին գործերի նախարարները ձևավորում ենաշխատանքայինխմբեր, և կարծում եմ,առաջիկայում կսկսեն հստակ բանակցություններ, դրանք պետք չէ ձգձգել»,-այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ելույթ ունենալով Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում։

Ալիևի խոսքով՝ համաձայնագրի տեքստը կպատրաստվի ու կստորագրվի առաջիկայում, ինչից հետոՀայաստանի ու Ադրբեջանի միջև կստեղծվեն հարաբերություններ, այդ թվում՝ դիվանագիտական։

«Այս առաջարկով մենք հերթական անգամ ցուցաբերում ենք բարեհաճություն և հեռատեսություն»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը, որը նաև հայտարարել է, թե «Հայաստանում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի միակ ելքն է և, գուցե, վերջին հնարավորությունը»։ Նա նախազգուշացրել է՝ «խաղաղության պայմանագիր»-ը չստորագրելու դեպքում՝ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 2022թ․-ի մարտի կեսերին հանրայնացրեց պաշտոնական Երևանին ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման առաջարկները, որոնք 5-ն են

1 միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

2 պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,

3 ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության հետ անհամատեղելի այլ դրսևորումներից,

4 պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

5 տրանսպորտի և հաղորդակցության բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Պաշտոնական Երևանը դրանք ընդունելի համարելով՝ հայտարարել է, որ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը փոխանցած պատասխանով լրացրել է օրակարգը և «պատրաստ է այդ հենքի վրա խաղաղության բանակցությունների մեկնարկին»։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի մասին իր հերթական հոդվածում, ընդգծել է, որ «ամեն գնով անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը»։

Ըստ Օսկանյանի՝ Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։

Лента

Рекомендуем посмотреть