«Երկիրը տվել ենք մի 137.1 հոդվածի ու նստել ենք․ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր»․ «5165»-ը սկսել է կարմիր ժապավենների երթը - RadioVan.fm

Онлайн

«Երկիրը տվել ենք մի 137.1 հոդվածի ու նստել ենք․ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր»․ «5165»-ը սկսել է կարմիր ժապավենների երթը  

2022-04-19 21:05 , Политика, 1691

«Երկիրը տվել ենք մի 137.1 հոդվածի ու նստել ենք․ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր»․ «5165»-ը սկսել է կարմիր ժապավենների երթը

«Խոսելու բան այլևս չկա, հիմա վճռական գործողությունների ժամանակն է։ Այս պատասխանատու պահին երկիրը տվել ենք մի 137.1 հոդվածի ու նստել ենք նրա կողքը, մեր ժողովուրդը պետք է տեր կանգնի իր իշխանությանը։ Չի կարող մեր պետությունը այս պատասխանատու պահին նման արկածախնդիր սուտասան, օրը 10 սուտ ասելով, մեզ տանի կործանման։ Եկել է վճռական գործողությունների շրջանը»,-այդ մասին այսօր Ազատության հրապարակում «5165» շարժման հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Պետական կառավարման համակարգում, դիվանագիտական ոլորտում տարիներ շարունակ աշխատած գիտնականն անկեղծացավ, որ ամենադժվարն իր համար է եղել պատկերացնել, որ փողոցային պայքարի դուրս կգա։

«Ես այսօր ուրիշ ոչ մի անելիք չունեմ, իմ կյանքը կործանվել է․ էն, ինչին որ ես հասել եմ իմ կյանքի ընթացքում՝ էս սրիկան կործանել է, որովհետև ամենամեծ հարստությունն ու ձեռքբերումը մեր պետությունն է, եթե չկա պետություն, մեր կենսագրությունը, չկա մեր անցյալը՝ չկա ապագա»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ Արցախն ահազանգում է և Արցախի ժողովուրդը չի դիմում ՀՀ իշխանություններին, այլ դիմում է հայ ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ միասնական պայքարի։

Էդգար Ղազարյանը, նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կարմիր գիծն» անցել է բոլոր ոլորտներում՝ հասարակական կյանքի կազմակերպման, Ղարաբաղի, արտաքին քաղաքականության, տնտեսական, հայտարարեց «կարմիր ժապավենների» երթի մեկնարկի մասին։

Նրա թևին կապվեց ձեռքին եղած կարմիր ժապավենը, իսկ ներկաներին և Փաշինյանին ընդդիմացողներին հորդորվեց նույնն անել և ամենուր՝ աշխատավայրում, կրթօջախներում քայլել կամիր ժապավեններ կապած:

«Սրանով ասում ենք՝ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր մեր կյանքից»,- ասաց Էդգար Ղազարյանը և հայտարարեց, որ սկսում են կարմիր ժապավենների երթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից՝ ընթանալով Հյուսսիսային պողոտա-Աբովյան փողոց երթուղով՝ կրկին Ազատության հրապարակ վերադառնալու պլանավորմամբ։

«Մեր սահմաններից ներս թշնամին անելիք չպետք է ունենա»,- «կարմիր ժապավենների երթի» ընթացքում հայտարարեց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ երթն առաջիկա օրերին կընթանա ողջ հանրապետությունում։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի խոսքով՝ ժապավենի մի կողմում ժողովուրդն է, որն այլևս չի հանդուրժելու ստեղծված վիճակը, իսկ մյուս կողմում ՀՀ վարչապետն է, որը հավաքվածների համոզմամբ՝ պետք է հեռանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, «5165» շարժումը նախաձեռնել է հեղինակություն վայելող հանրային գործիչների համախմբում՝ մեր երկիրը խորացող ճգնաժամից հանելու նպատակով։

Գործողությունների մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսով։

«5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունն այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, Արցախը փրկելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:

Իրենց ելույթներում հասարակական-քաղաքական գործիչները բարձրաձայնել են խնդրիների մասին՝ մատնանշել ճանապարհը, որով պետք է հասնեն իրենց առջև դրված խնդրին։«Վստահ եմ՝ հաղթելու է իրական Հայաստանը, ոչ թե՝ ֆեյսբուքյան Հայաստանը»,-ընդգծել է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть