ԱԳՆ-ում օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված Ադրբեջանի գործողությունները - RadioVan.fm

Онлайн

ԱԳՆ-ում օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված Ադրբեջանի գործողությունները

2022-03-14 21:21 , Политика, 1270

ԱԳՆ-ում օտարերկրյա դիվանագետներին ներկայացվել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված Ադրբեջանի գործողությունները

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։

Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։

Հիշեցենք՝ վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին կրակոցներ էին։ Արցախում մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել, ՀՀ սահմանին՝ մեկ զինծառայող, ևս մեկ զինծառայող էլ հակառակորդի կրակոցներից ստացված վիրավորումից հիվանադանոց տեղափոխման ճանապարհին մահացել է։ Բաքուն, սակայն, պնդում էր, թե հայկական զինված ուժերն էին խախտում հրադադարը։ Բացի այդ, Արցախում ավելի քան 7 օր է` շուրջ 100 հազար բնակիչ զրկված է գազից։ Հայաստանից Արցախ մտնող գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքի խողովակը վնասվել է։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վերանորոգումը կազմակերպելու համար, սակայն դրանք մինչ օրս անարդյունք են։

Лента

Рекомендуем посмотреть