Այսօր, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ տուժածներ չկան:
Միաժամանակ հաղորդվում է, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այդ պահին՝ 10։42-ի սահմաններում, բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: