Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ՊՆ

2022-03-07 12:47 , Политика, 1013

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ այսօր Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հերքել էր Բաքվից եկող լուրը, թե, իբր, Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ընդգծվել է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժն է պարբերաբար խախտել է հրադադարը։

Лента

Рекомендуем посмотреть