Արցախ 1 օրից ավել է՝ գազ չի մտնում․ ադրբեջանական կողմը դեռ խոչընդոտում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածի վթարի վերականգնմանը - RadioVan.fm

Онлайн

Արցախ 1 օրից ավել է՝ գազ չի մտնում․ ադրբեջանական կողմը դեռ խոչընդոտում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածի վթարի վերականգնմանը

2022-03-09 12:22 , Политика, 1177

Արցախ 1 օրից ավել է՝ գազ չի մտնում․ ադրբեջանական կողմը դեռ խոչընդոտում է իր վերահսկողության տակ գտնվող հատվածի վթարի վերականգնմանը

Արցախի ամբողջ տարածքը դեռ զրկված է գազամատակարարումից. Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածի վթարի վերականգնման մասին մինչ այս պահը որևէ լուր չկա։

Այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնականը։

«Երեկ բանակցությունները տարվում էին այսօր վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Բայց դեռ որևէ նորություն չունենք»,-նշեց Ալյոնա Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն երեկ՝ մարտի 8-ին, հայտնել էր, որ գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։

Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունների ևիրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, ու որ՝ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Խնդրից տեղյակ է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա, նկատելով, որ ադրբեջանական կողմի հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար, խստորեն դատապարտելի է համարել «առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»։

ՀՀ նախկին օմբուդսմենն էլ արձանագրել է՝ ադրբեջանական զինծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100 000-ից ավելի մարդու նկատմամբ ու ապացուցում է ադրբեջանական իշխանությունների մոտ խաղաղության մտադրությունների բացակայությունը և Արցախի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը:

Лента

Рекомендуем посмотреть