Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցը - RadioVan.fm

Онлайн

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցը

2022-02-24 14:24 , Право, 1156

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնում են, որ երեկ ուշ երեկոյան հրապարակվել է Արման Թաթոյանի տարեկան հաղորդումն ու զեկույցը։

Զեկույցը՝ հետևյալ հղմամբ։

Տարեկան հաղորդման մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Երեկ, պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ ասուլիսում, Արման Թաթոյանը հայտարարել է, որ այս պահին իրեն չի տեսնում պետական համակարգում, շարունակելու է գործունեությունը հանրային ոլորտում։ Նա շեշտել է, որ իր պաշտոնավարման ավարտով ուրախացած ադրբեջանական իշխանություններին չի կարող այդքան հաճույք պատճառել՝ շարունակելու է վեր հանել նրանց իրագործած պատերազմական հանցագործությունների փաստեր։

Հավելենք նաև , որ Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանը իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած ու ընտրված անձն է՝ Քրիստիննե Գրիգորյանը։

Лента

Рекомендуем посмотреть