«Այսօր այստեղ՝ մեզանից մի քանի մետր այն կողմ, նստած են բայրաքթարերով մեր որդիներին սպանածների հայրենակիցները, մեր ռազմագերիներին գլխատածները, խոշտանգածները»,-ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան այցի դեմ Մարզահամերգային համալիրի բակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վրդովվելով ադրբեջանցի պատվիրակի՝ «Ադրբեջանում այլևս հայ գերիներ չլինելու» մասին հայտարարությունից։
«Եթե կարողանայի ներս մտնել՝ թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Երևանում այսօր ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հանձնաժողովների նիստերի ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամադովը հնչեցրել է պաշտոնական Բաքվի հայտնի թեզերը, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, բոլոր ռազմագերիներն էլ՝ վերադարձվել»։
Մինչդեռ, Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ԱԺ ՔՊ) խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ «Արցախյան հակամարտությունը լուծված չէ»:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան