Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին ընդգծելով, որ Անկարան Հայաստանի հետ երկխոսության հարցում կգործի Ադրբեջանի հետ համակարգված։
Նշենք՝ 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչության աշխատանքներում ընդգրված 63-ամյա դիվանագետը, ով 2014-2021 թվականներին եղել է Վաշինգտոնում Անկարայի դեսպանը, Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության ակտիվ ջատագովներից է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվի նաև Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցությունը։
Հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ևս պատրաստ է ներկայացուցիչ նշանակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների համար: