ՀՀ արտաքին գործերի նախարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ լրատվամիջոցների հարցերին։
ԱԳՆ պաշտոնական կայքի հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվի նաև Ստամբուլ-Երևան ավիահաղորդակցությունը։