Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվեն չարտերային թռիչքները. Չավուշօղլու - RadioVan.fm

Онлайн

Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվեն չարտերային թռիչքները. Չավուշօղլու

2021-12-13 23:05 , Политика, 1165

Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվեն չարտերային թռիչքները. Չավուշօղլու

Երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքների վերականգնման մասին։

«Առաջիկայում մենք չարտերային թռիչքներ կսկսենք Երևանի և Ստամբուլի միջև»,-ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համաձայնեցված։

«Մենք Ադրբեջանի հետ ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»,-միաժամանակ ասել է թուրք դիվանագետը՝ չբացառելով նաև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։

«Եթե Երևանը հավատարիմ մնա կառուցողական դիրքորոշմանը»,-շեշտել է Չավուշօղլուն։

Лента

Рекомендуем посмотреть