«Քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է»,-այդ մասին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին։
Հայազգի պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ատգործնախարարության հայտարարությունները։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու, այդ գործառույթի համար նշանակվելիք ներկայացուցիչների կառուցողական լինելու կարևորությունը։
Փայլանը հայտարարել է՝ այդ քայլերին հասնելու համար բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Շեշտել է՝ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, նույնպես պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։