«Այդքան հե՞շտ է․․․դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով՝ թող օրինակ դառնա մեր զինվորների համար»․ իրավապաշտպանը՝ պաշտոնյաներին - RadioVan.fm

Онлайн

«Այդքան հե՞շտ է․․․դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով՝ թող օրինակ դառնա մեր զինվորների համար»․ իրավապաշտպանը՝ պաշտոնյաներին

2021-12-13 17:35 , Политика, 1406

«Այդքան հե՞շտ է․․․դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով՝ թող օրինակ դառնա մեր զինվորների համար»․ իրավապաշտպանը՝ պաշտոնյաներին

Իշխանությունները բացարձակ չեն մտածում զինվորի մահվան մասին, պատասխանատվության զգացողությունը իսպառ բացակայում է: Այդ մասին «Ոչ կանոնադրային հարաբերություններ բանակում. ովքե՞ր են պատասխանատու զինծառայողների կյանքի համար» թեմայի շուրջ քննարկման ժամանակ ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա,հիշատակելով Քննչական կոմիտեի՝ վերադարձված գերիներին կալանավորելու վերաբերյալ հաղորդագրությունում հատուկ նշված օրինակը, ըստ որի նոյեմբերի 16-ին գերեվարման փորձի պայմաններում զինվորն ինքն իրեն պայթեցրել է, նկատել է․

«Ուղղակի ասում են՝ դու պետք է մեռնես, եթե չմեռնես, ապա այստեղ գալուց հետո պետք է դատվես»։

Իրավապաշտպանը փաստը խայտառակություն է որակել՝ նշելով, որ նախորդ օրն էլ «Ազատության» ռադիոկայանով լսել է գեներալ Գագիկ Մելքոնյանին, որն ասել է, թե զինվորը պետք է ինքնասպան լինի, բայց գերի չհանձնվի:

Իրավապաշտպանը հետաքրքրվել է, թե գեներալը և նման մտքեր արտահայտողները նման քանի՞ օրինակ կարող են բերել։

«Այդքան հե՞շտ է, երբ մարդն ինքն իրեն պայթեցնում է: Դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով, թող օրինակ դառնա մեր զինվորների համար»,-Գագիկ Մելքոնյանին հորդորել է իրավապաշտպանը:

Քննարկման, որին Ժաննա Ալեքսանյանից բացի մասնակցել են նաև «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը և «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть