ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդ ուժերի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի հաձակմանը, հարկ է համարել հանրությանը ներկայացնել նշված մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքները։
«Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն»,-տարածած հաղորդագրությունում շեշտել է քննչականը։