Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների՝ 10 ներկայացուցչի հետ - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների՝ 10 ներկայացուցչի հետ

2021-12-08 22:58 , Политика, 934

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների՝ 10 ներկայացուցչի հետ

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10-ի հետ, այդ թվում՝ զինծառայողների մայրերի: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։

«Քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր:

Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում»,-ասված է հրապարակման տեքստում:

Նշենք` երեկվանից Երևանում և Շիրակում գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ․ պատճառը վերջինի՝ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնված տեսանյութում գերիների մասին հնչեցված խոսքերն էին։ Սիմոնյանը նշել էր, թե իր համար գերիները չկան, նրանք զենքը դրել, հանձնվել են ու պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Այդ առնչությամբ Ազգային ժողովում լրագրողներին մեկնաբանություն տալով՝ Սիմոնյանը հայտնել էր, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Չնայած դրան՝ վերահաստատել էր` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։

Ալեն Սիմոնյանի հայտարարություններից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնուհետ՝ Ազգային ժողովի, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։

Лента

Рекомендуем посмотреть