«Ձեր կողմից նշված բովանդակությամբ փաստաթուղթ գոյություն չունի»,-ի պատասխան «5165 շարժման»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված դիմումի՝ պատասխանել է նրա աշխատակացմից։
Այդ մասին տեղեկանում ենք՝ «5165 շարժման» ֆեյսբուքյան հրապարակումից։
Հիշեցնենք՝ «5165» շարժման անդամները՝ ի դեմս Արցախյան վերջին պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մոր՝ Կարին Տոնոյանի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դոցենտ Մենուա Սողոմոնյանի, նոյեմբերի 22-ին կազմակերպած հավաքի ավարտին պաշտոնական դիմում-նամակ էին փոխանցել ՀՀ վարչապետին՝ պահանջելով հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման այն փաստաթուղթը, «որը, Նիկոլ Փաշինյանի ասելով, դրված է իր սեղանին և որը, իր ասելով, ինքը պատրաստվում է ստորագրել»։
Կառավարությունից ստացված պատասխանը, ըստ «5165 շարժման» հերթական վկայությունն է այն բանի, որ.
«1. Նիկոլ Փաշինյանը, հանրային արդարացի պահանջի բովանդակությունը քաջ գիտակցելով հանդերձ, ժողովրդին չի հայտնում սահմանագծման ու սահմանազատման հետ կապված ողջ ճշմարտությունը, թե ինչ է սպասվում Արցախի հարցին, ՀՀ-ի սահմանային տարածքների հարցին, թեև նախկինում խոստացել էր գալ հրապարակ և հայտնել ժողովրդին:
2. Հերթական անգամ հանրությունից թաքցվում է նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները:
3. Նիկոլ Փաշինյանը անթույլատրելիորեն միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ՝ այս գործընթացին մասնակից չդարձնելով իշխանության մյուս թևերին և փաստորեն ուզուրպացնելով ողջ իշխանությունը»: