Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի 3 առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասները ճշգրտելու հանձնարարականով - RadioVan.fm

Онлайн

Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի 3 առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասները ճշգրտելու հանձնարարականով

2021-11-18 11:38 , Политика, 1215

Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի 3 առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասները ճշգրտելու հանձնարարականով

«2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»,-այդ մասին կառավարության այսօրիվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դրա մասին երեկ հայտարարել է նաև Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ, որից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։

Փաշինյանը, վերահաստատելով, որ այդ առաջարկություններն ընդունելի են իրենց համար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ ճշգրտել մանրամասները ևփորձել սկսել գործընթացը ՌԴ արած առաջարկների շրջանակներում և դրանց հիման վրա:

Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть