Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Ա․ Խաչատրյանը՝ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանական կետի տեղադրման մասին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Ա․ Խաչատրյանը՝ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանական կետի տեղադրման մասին

2021-09-13 14:13 , Политика, 1337

Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ ծագման երկրից, ինչ գնով, ինչ քանակով. Ա․ Խաչատրյանը՝ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանական կետի տեղադրման մասին

«Թևակոխում ենք արդեն 5-րդ ամիսը, ինչ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստան՝ Սև լճի և Վերին Շորժայի սահմաններում են։ 4 ամիս առաջ հայտարարվեց՝ բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանցիների հետ, կխնդրեի որոշակի տեղեկություն՝ 4 ամիս ի՞նչ ենք բանակցում, ի՞նչն է բանակցությունների առարկան, ի՞նչ առաջընթաց ունենք այդ ադրբեջանցիների հետ, որոնք հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,-Ազգային ժողովի (ԱԺ) այսօրվա նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանական կետի տեղադրմանը՝ պատգամավորը նկատել է, որ Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում Հայաստան, ինչ ծագման երկրից, ինչ գնով է մտնում, ինչ քանակով։

«Պետք է հասկանալ, թե այդ ամենը ինչ պոտենցիալ ռիսկ է Հայաստանի Հանրապետությանը»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Արձագանքելով հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե ճիշտ չէ ուղիղ եթերով բանակցություններից մանրամասներ հայտնելը, երկրորդ՝ արդեն իսկ ասել է, որ պաշտոնական տեղեկատվությունից դուրս, առավել ևս ճիշտ չիհամարում հիմա որևէ հայտարարություն անել բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ դրանք կարող է անմիջականորեն ազդեցություն ունենալ դրանց վրա:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նամակներ է հասցեագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»: Ընդգծվել է, որ այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Բաքվի համաձայնության, քանի որ նման դեպքերը խախտում են երկրի օրենքները:

Лента

Рекомендуем посмотреть