Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով» - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»

2021-09-12 14:42 , Политика, 1662

Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նամակներ է հասցեագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»:

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նամակում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ այլ երկրների ավտոմեքենաների մուտքն այդ տարածքներ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը, հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությանը։

Միաժամանակ ընդգծվում է, որ այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Բաքվի համաձայնության, քանի որ նման դեպքերը խախտում են երկրի օրենքները:

Лента

Рекомендуем посмотреть