Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021թ. ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու ևԱդրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ՀՀքրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություններիհատկանիշներով:
Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:
Հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողներն այսօր վաղ առավոտյան շրջափակել և գերեվարվել են Հայաստանի զինված ուժերի 6 պայմանագրային զինծառայողի։
Հայաստանը գերեվարված զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կատարվածն, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ տարածած հայտարարությամբ շեշտել է, որԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը: