«Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն». ԱԳՆ՝ այսօր գերեվարված 6 զինծառայողի մասին - RadioVan.fm

Онлайн

«Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն». ԱԳՆ՝ այսօր գերեվարված 6 զինծառայողի մասին

2021-05-27 11:15 , Политика, 1022

«Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն». ԱԳՆ՝ այսօր գերեվարված 6 զինծառայողի մասին

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից այսօր առավոտյան գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն. այդ մասին տարածած հայտարարությամբ շեշտում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»:

Հայտնել էին, որ այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է 6 հայ զինծառայող, որոնք այդ պահին ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս են եղել։

Պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է գերեվարված պայմանագրային զինծառայողների անունները:

Лента

Рекомендуем посмотреть