ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հրապարակել է այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածից գերեվարված 6 պայմանագրային զինծառայողի անունները:
Նրանք են՝
Ա. Ն. Աբգարյանը,
Ի. Ա. Սարգսյանը,
Վ. Վ. Սարգսյանը,
Բ. Ս. Օհանյանը,
Ա. Գ. Բուդոյանը,
Վ. Օ. Ռաֆայելյանը։
ՊՆ-ից շեշտում են՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է 6 հայ զինծառայող։