«Չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»․ Փաշինյանն ու կինը պատվաստվել են Covid-19-ի դեմ - RadioVan.fm

Онлайн

«Չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»․ Փաշինյանն ու կինը պատվաստվել են Covid-19-ի դեմ

2021-05-03 16:03 , Политика, 1426

«Չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»․ Փաշինյանն ու կինը պատվաստվել են Covid-19-ի դեմ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր պատվաստվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) դեմ:

Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից, որում նաև նշվում է, որ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է։ Արձագանքը դրական է եղել։

Ի դեպ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հատուկ նիստում չբացահայտեց, թե ո՛ր պատվաստանյութով է պատվաստվել։

Մասնավորապես, նախկին «իմքայլական» պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ո՞ր պատվաստանյութով են պատվաստվել, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․

«Չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ, միայն կասեմ, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի Sputnik V-ով: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»։

Փաշինյանը միաժամանակ վստահեցրեց, որ, եթե առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել որ շրջանառվի, ուրեմն, դրանք լավն են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть