Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության անկմամբ պայմանավորված՝ Արցախը հանում է ելումուտի սահմանափակումները - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության անկմամբ պայմանավորված՝ Արցախը հանում է ելումուտի սահմանափակումները

2020-09-08 13:44 , Общество, 1082

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության անկմամբ պայմանավորված՝ Արցախը հանում է ելումուտի սահմանափակումները

Արցախի Հանրապետության (ԱՀ) պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:

Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու է հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,-նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոչ անելով մեր համաքաղաքացիներին ու հյուրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվողների թիվը 3182 է։ Ընդհանուր առմամբ, մարտի 1-ից առ այսօր հիվանդության 44 953 հաստատված դեպք կա, որից 40 592-ը ապաքինված, 903-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսով հիվանդ ևս 276 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Лента

Рекомендуем посмотреть