3+1 մահ՝ մեկ օրում, փաստացի բուժվողների թիվը 3182 է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

3+1 մահ՝ մեկ օրում, փաստացի բուժվողների թիվը 3182 է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-08 13:36 , Общество, 1257

3+1 մահ՝ մեկ օրում, փաստացի բուժվողների թիվը 3182 է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 108 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 471 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 44 953 դեպք է արձանագրվել, որից 40 592-ը ապաքինված, 903-ը՝ մահվան ելքով։ Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1864 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 221 041-ի։

Лента

Рекомендуем посмотреть